ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է 2 ՈՒՆԿՆԴԻՐ

Image

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայից հեռացվել է 2 ունկնդիր։

Մեկ ունկնդիր հեռացվել է տեսական փուլը չհաղթահարելու պատճառով:

Երկրորդ ունկնդիրը հեռացվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 4-րդ հավելվածով հաստատված «Ունկնդիրների վարքագծի կանոնների» 25-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջի խախտման հետևանքով:

Նշված ունկնդիրը ընթացիկ քննության ժամանակ իր կողքը նստած քննությունն ավարտած մեկ այլ ունկնդրի  քննական աշխատանքը գաղտնի տպել է, տեղադրել քննական ձևաթղթում, այն դարձրել անանուն և հանձնել գնահատման՝ որպես իր սեփական քննական աշխատանք։

Քննական գնահատականներն ունեն կարևոր նշանակություն, ուստի քննությունների անցկացման, ակադեմիական արդարությունն ու հավասարությունն ապահովելու համար սահմանված են խիստ կանոններ, որոնք արգելում են նույնիսկ որևէ կերպ միմյանց հետ հաղորդակցումը, որպեսզի քննական արդյունքները գոյանան կոնկրետ ունկնդրի համար` ըստ իր անհատական կարողության:

Ունկնդրի նշված արարքը ՀՀ փաստաբանական ակադեմիայի խորհուրդը համարել է կոպիտ խախտում: