ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024Թ․ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Image

Հարգելի՛ դիմորդներ,

2023թ. դեկտեմբերի 5-ից մեկնարկելու է ՀՀ փաստաբանական ակադեմիայի 2024թ. գարնանային հոսքի ընդունելությունը։

Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 20-ը (ներառյալ)՝ առձեռն կամ էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքէջի Ընդունելություն à Ընդհանուր տեղեկություններ բաժնում։

Ընդունելության ժամանակացույցին ծանոթանալու համար սեղմել այստեղ.