ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

Image

Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2023թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)

1) թարմ մրգեր և բանջարեղեն

2) լոգանքի պարագաներ (գել, օճառ…)-Johnson’s Baby

3) լվացքի գել

4) կրեմ topi

5) Similac,կաթնային խառնուրդ-1,2

6) BЕBI շիլաներ (каша)

7) Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի)

8) տակդիրներ (подкладки,underpads 60*90 սմ )

9) թաց անձեռոցիկներ

10) շոկոլադե սմայլիկներ գրանդ քենդի

11) շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)

12) բիսկվիթ

13) չոկոպայ

14) կեքս

15) խաղալիքներ, փայտյա խաղալիքներ-ձեռքի մկանները զարգացնող (մոտորիկա) (պլաստիրիններ, ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում):

16) տոնածառի խաղալիքներ

Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝

1) աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)

2) մանկական հագուստ

Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:

Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2023 թ. դեկտեմբերի 25 -ին՝ ժամը 16:00-ին: Եթե ցանկանում եք նաև մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ

ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ