ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Image

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան իրենց զորակցությունն են հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, մասնավորապես Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամներին:

Այս դժվար վիճակում շատ կարևոր է ազգային միասնականությունը, այդ թվում՝ մասնագիտական համերաշխությունը:

Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան չեղարկել են իրենց ամանորյա միջոցառումները և միջոցառումների համար նախատեսված, ինչպես նաև այլ տնտեսած միջոցները փոխանցելու են Արցախի Հանրապետության փաստաբանների պալատին: