ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՅՍՕՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՌԴ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Image

ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Փաստաբանների պալատի պատվիրակությանը: Ռուսաստանից ժամանած փաստաբանների պատվիրակությունը գլխավորում էր Իրկուտսկի Փաստաբանների միության նախագահ Օլեգ Սմիրնովը:

Այնուհետև հյուրերն այցելել են ՀՀ փաստաբանական դպրոց, որտեղ նրանց հյուրընկալել է դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: Զրույցի ընթացքում, նա ներկայացրել է փաստաբանական դպրոցի առաքելությունը և ուսուցման կազմակերպման գործընթացը:

Արա Զոհրաբյանը մանրամասն ներկայացրել է Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացում ներառված պարտադիր և լրացուցիչ դասընթացների թեմաները և պարզաբանել դրանց ազդեցությունն ու կարևորությունը:

Իրկուտսկի Փաստաբանների միության պատվիրակության հետ հանդիպումն ամփոփվել է ՀՀ Փաստաբանների պալատի վարչական շենքում և Հանրային պաշտպանի գրասենյակում կատարված շրջայցով: