ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Image

2022 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովն ամփոփել է 2022 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության արդյունքները։

ՀՀ փաստաբանական դպրոցում սովորելու իրավունք է ստացել առկա ուսուցման քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության 57 և քրեաիրավական ուղղվածության 23 դիմորդ։

ՀՀ փաստաբանական դպրոցում սովորելու իրավունք է ստացել հեռավար ուսուցման 8 քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության և 4 քրեաիրավական ուղղվածության դիմորդ։

ՀՀ փաստաբանական դպրոցում սովորելու իրավունք է ստացել առկա ուսուցման 9 և հեռավար ուսուցման 5 հատուկ դիմորդ։

Բեռնել Ընդունելության հանձնաժողովի 18․08․2022թ․ թիվ 42-Ա որոշումը և հավելվածի քաղվածքը։