ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022Թ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է

Image

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը հայտարարում է 2022թ աշնանային հոսքի ընդունելության մեկնարկը։

Ընդունելության քննություններին մասնակցելու դիմումներն ընդունվելու են ք.Երևան, Զաքյան 7-3 հասցեով (3-րդ հարկ) 2022թ հունիսի 6-ից մինչև 2022թ հունիսի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 11.00-17.00-ն։

Փաստաթղթերն առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած լինելը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի, վկայագրի) բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց անմիջապես հետո վերադարձվելու են դիմորդին։

Ընդունելության դիմումները կարող են ներկայացվել նաև փոստով, ինչպես նաև էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով, որի դեպքում ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովն իրավասու է պահանջելու ներկայացնել անձնագրի և բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին դիպլոմի բնօրինակը։

Ընդունելության դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են www.advschool.am կամ www.advocates.academy կայքի Ընդունելություն բաժնի Ձևաթղթեր ենթաբաժնում։

Էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է սեղմել այստեղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-608 կամ (010) 606-609 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 39.000 (երեսունինը հազար) ՀՀ դրամ։

 

Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ, 2050022590131001
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ

ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության վճար

 

ՀԳ 2022 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության գրավոր քննության անցողիկ տեղերի քանակական կազմը, հատուկ դիմորդների քանակական կազմը, անվճար տեղերը, անցողիկ միավորների նվազագույն շեմը հաստատվել է ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի 31.05.2022թ թիվ 7/2 որոշմամբ։