ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

03
Մայ.
ՀՀ փաստաբանական դպրոցը հյուրընկալել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ Թիմ Էյքին, Մատտիաս Գույոմարին և Արմեն Հարությունյանին:
Դատավորների պատվիրակությունը շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը դատավորներին ներկայացրել է ընդունելության և ըստ մասնագիտացումների ուսուցման կարգը: