ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ և ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

02
Մայ.
2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը:
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն, Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Միշել Գիշաղը, Վրաստանի փաստաբանների պալատի նախագահ Դավիդ Ասատիանին: