ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Image

2022 թվականի հունվարի 25-ին և 26-ին ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվել են 2022 թվականի գարնանային հոսքի ընդունելության գրավոր քննությունները, որոնց մասնակցել է 197 դիմորդ։

Ընդունելության գրավոր քննությանը չի ներկայացել 21 դիմորդ։

 

Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել և ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակում բանավոր քննությանը մասնակցելու իրավունք է ստացել 88 դիմորդ, որից՝

  • 56՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - առկա,
  • 24՝ քրեաիրավական ուղղվածության- առկա,
  • 6՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - հեռավար,
  • 2՝ քրեաիրավական ուղղվածության- հեռավար:

Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել, սակայն ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակից դուրս է մնացել ընդհանուր 57 առկա դիմորդ, որից 46՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 11՝ քրեաիրավական ուղղվածության։

Ընդունելության քննության գրավոր փուլի համար սահմանված անցողիկ (նվազագույն շեմը)՝ 120 միավորը չի ստացել 52 դիմորդ, որից 25-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 27-ը՝ քրեաիրավական ուղղվածության։

 

Բեռնել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի 26.01.2022թ. թիվ 14-Ա որոշումը՝ հավելվածներով։