ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2022 թվականի հունվարի 25-ին և 26-ին ՀՀ փաստաբանական դպրոցում անցկացվել են 2022 թվականի գարնանային հոսքի ընդունելության գրավոր քննությունները, որոնց մասնակցել է 197 դիմորդ։
Ընդունելության գրավոր քննությանը չի ներկայացել 21 դիմորդ։
Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել և ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակում բանավոր քննությանը մասնակցելու իրավունք է ստացել 88 դիմորդ, որից՝
- 56-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - առկա,
- 24-ը՝ քրեաիրավական ուղղվածության- առկա,
- 6-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության - հեռավար,
- 2-ը՝ քրեաիրավական ուղղվածության- հեռավար:
Գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել, սակայն ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից հաստատած տեղերի շրջանակից դուրս է մնացել ընդհանուր 57 առկա դիմորդ, որից 46-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 11-ը՝ քրեաիրավական ուղղվածության։
Ընդունելության քննության գրավոր փուլի համար սահմանված անցողիկ (նվազագույն շեմը)՝ 120 միավորը չի ստացել 52 դիմորդ, որից 25-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) և 27-ը՝ քրեաիրավական ուղղվածության։