ՀԱՏՈՒԿ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

Image

22.11.2021թ. Հատուկ և պարզեցված կարգով ուսուցումը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հանդիսավոր պայմաններում ստացել են հավաստագրեր:

Միջոցառմանը ներկա էին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, Փաստաբանական դպրոցի տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանը, Փաստաբանական դպրոցի աշխատակազմի ղեկավար Արաքս Վարդանյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթել է մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Պալատի նախագահը, խոսելով Փաստաբանական դպրոցի ուսուցման գործընթացի մասին, նշել է, որ Դպրոցում բացի տեսական դասերից, շատ մեծ ուշադրություն է դարձվում պրակտիկ ուսուցմանը և ընդգծել, որ կազմակերպված դատախաղերը եղել են արդյունավետ ունկնդիրների համար:

Միաժամանակ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի աշխատակազմին՝ հավուր պատշաճի ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:

Սիմոն Բաբայանը հաջողություն է մաղթել բոլորին և հորդորել է շրջանավարտներին լավ պատրաստվել մոտակա որակավորման քննություններին:

Փաստաբանական դպրոցի տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանը նույնպես շնորհավորել է շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս  արդյունավետ և հետաքրքիր ճանապարհ անցելու համար, այնուհետև հանդիսավոր պայմաններում  հանձնել է ավարտական հավաստագրերը: