ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2021 թվականի աշնանային հոսքի ընդունելություն

Image

ՀՀ փաստաբանական դպրոցը 2021 թվականի մայիսի 17-ից հունիսի 04-ը ներառյալ հայտարարում է 2021 թվականի աշնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն)։

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով, որի համար անհրաժեշտ է մուտք գործել advschool.am կայքէջի  «Ընդունելություն» բաժնի Էլեկտրոնային դիմում ենթաբաժին, լրացնել դիմումի ձևը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը։

Ընդունելությանն առնչվող տեղեկատվությունը (անվճար և վճարովի տեղերի քանակը, ուսման վարձի չափը, ժամանակացույցը, քննության օրերը, դիմումի և ինքնակենսագրական թերթիկի ձևանմուշները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իրավական ակտերը և այլն) հասանելի է ՀՀ փաստաբանական դպրոցի կայքէջի (www.advschool.am) «Ընդունելություն» բաժնում։

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-608 կամ (055) 320-052 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին: