Դասերը կանցկացվեն առցանց

Image

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուս համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված, ՀՀ փաստաբանական դպրոցը, սույն թվականի մարտի 18-ից անցում կատարեց լսարանային դասընթացների անցկացման առցանց եղանակի:

Դասընթացների անցկացման անընդհատությունն ապահովելու նպատակով, որոշվեց օգտագործել «Google meet» հարթակը, որի միջոցով ունկնդիրները կարող են առցանց միանալ դասընթացին՝ օգտագործելով ինչպես համակարգիչները, այնպես էլ հեռախոսները: Առցանց դասընթացի ընթացքում ունկնդիրներն հնարավորություն ունեն անմիջականորեն մասնակցել դասախոսությանը՝ ստանալ նյութեր, բանավոր և գրավոր հարցեր ուղղել դասախոսին և այլն:

Նշենք նաև, որ դասընթացների անցկացման ժամային փոփոխություն չի կատարվել՝ դասընթացներն անցկացվում են 18:30-21:30, դասընթացներին մասնակցող ուկնդիրների ներկայությունը հաշվառվում է: