Դասընթացաշարն ավարտված է, վկայականները՝ հանձնված

Image

Սույն թվականի հունիսի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի ունեցավ, ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսների դասընթացների մասնակիցների, դասընթացավարների վկայականների հանձնման արարողություն։ Նշված ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի կողմից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հետ։

Նշված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Մայքլ Շուլմանը, որին հաջորդեց վկայականների հանձնման արարողությունը։

Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են ստորև նշված թեմաներով՝ անչափահասների արդարադատություն, մինչդատական (նախնական) կալանք, կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի ազդարարում, կանայք և իրավունքը, մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն, փաստաբանների վարքագծի կանոնագրքերին վերաբերող միջազգային չափանիշներ, փաստաբանների էթիկա, օտարերկրյա փորձ: