ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ (ՆԱԽՆԱԿԱՆ) ԿԱԼԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Ապրիլի 10-11-ին և մայիսի 30-31-ին «Մինչդատական (նախնական) կալանք» խորագրով երկու դասընթաց կազմակերպվեց՝ երկու տարբեր խմբերի մասնակիցների համար։

 «Մինչդատական (նախնական) կալանք» դասընթացը վարեցին՝  ապրիլի         10-ին՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Ջոնատան Դոկը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Սամվել Դիլբանդյանը, Տաթևիկ Սուջյանը,  ապրիլի 11-ին՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Ջոնատան Դոկը, մայիսի 30-31-ին՝ ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը։

Դասընթացների ժամանակ անդրադարձ կատարվեց միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին, փոքր խմբերում մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։

Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց կալանքի օրինականությանը, ազատությունից զրկված անձանց հասանելիք երաշխիքներին (լռություն պահպանելու իրավունք, իրավաբանական խորհրդատվության իրավունք, վերանայում պահանջելու իրավունք, փոխհատուցման իրավունք և այլն)։