ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ․ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԷԹԻԿԱ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՁ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐԱԿՏԻԿԱ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Մայիսի 20-21-ին և 22-23-ին «Փաստաբանների վարքագծի կանոնագրքերին վերաբերող միջազգային չափանիշները փաստաբանների էթիկա, օտարերկրյա փորձ, լավագույն պրակտիկա» խորագրով երկու դասընթաց կազմակերպվեց՝ երկու տարբեր խմբերի մասնակիցների համար։

Առաջին խմբի դասընթացավարն էր՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ պրոֆեսոր Ջեյն Ջարմանը, իսկ երկրորդ խմբի դասընթացավարները՝ ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչներ, փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը և Արաքս Կիրակոսյանը։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերելի Հայաստանի Հանրապետության իրավական կարգավորմանը, առկա բացերին և մարտահրավերներին, մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։

Ի թիվս այլնի, ներկայացվեց ՄԱԿ-ի, ԵԽ-ի իրավական փաստաթղթերը, Իրավաբանների միջազգային ընկերակացության, Եվրոպայի պալատների և իրավաբանական ընկերակցությունների խորհրդի, Ամերիկյան իրավաբանների ընկերկացության պրակտիկան, քննարկվեցին իրավաբանի մասնագիտական գաղտնիքի, կարգապահական վարույթներին, էթիկական գործելակերպի խոչընդոտներին առնչվող հարցեր։