ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող դասընթացները շարունակվում են։

Մայիսի 13-14-ին և 16-17-ին «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը» խորագրով երկու դասընթաց կազմակերպվեց՝ երկու տարբեր խմբերի մասնակիցների համար։

Առաջին խմբի դասընթացավարներն էին՝ Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչ Թոմ Լուիսը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Արթուր Ղազինյանը, Գրիգոր Չոբանյանը։

Երկրորդ խմբի դասընթացավարը ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանն էր։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերելի միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին, փոքր խմբերում մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։

Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական միջազգային պայմանագրերին, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային, ՄԻԵԴ պրակտիկային, ներկայացվեց ՄԻԵԿ-ի մեկնաբանության սկզբունքները, վեր հանվեցին ՄԻԵԴ-ում ակտիվ գործելակերպին առնչվող հարցեր։