ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

Image

Սույն թվականի ապրիլի 08-ին և 09-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում անցկացվեց «Անչափահասների արդարադատություն» խորագրով երկօրյա դասընթաց, որին մասնակցեցին ինչպես փաստաբաններ, այնպես էլ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ։

Դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից տրամադրած դրամաշնորհի շրջանակում՝ Միացյալ Թագավորության Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից։

Որպես դասընթացավարներ հանդես եկան Նոթինգեմի Թրենթի համալսարանի իրավագիտության դպրոցի ներկայացուցիչներ Ջոնատան Դոկը և Պամելա Հենդերսոնը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներ Աննա Մարգարյանը և Հարություն Խաչիկյանը։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց թեմային վերաբերելի միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, առկա բացերին և մարտահրավերներին, փոքր խմբերում մասնակիցները քննարկեցին իրավիճակային խնդիրներ և փորձեցին լուծումներ առաջարկել։