ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «Ի՞նչ օգուտ կարող է տալ կրթությունը» խորագրով

Image

2019 թվականի հունվարի 31-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում անցկացվեց «Ի՞նչ օգուտ կարող է տալ կրթությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին հիմնականում մասնակցեցին ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ, դասախոսներ, աշխատակազմի անդամներ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպութ­յան ներկայացուցիչներ, փաստաբաններ։

Սեմինար-քննարկումն իրականացվում էր մի ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի թմրադեղերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից։

Ծրագիրն իրականացնում էր Միացյալ Թագավորության Նոթինգեմի իրավաբանության դպրոցը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ։

Սեմինար-քննարկման հիմնական բանախոսը Միացյալ Թագավորության Նոթինգեմի իրավաբանության դպրոցի ներկայացուցիչ Ջ Չինգն էր։

Սեմինար-քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան իրավաբանական կրթության բարեփոխումներին, հիմնականում՝ լրացոււցիչ, շարունակական կրթության առանձնահատկություններին՝  նպատակ ունենալով նոր գաղափարներ և լուծումներ մշակել, մասնավորապես, ձևավորել այնպիսի մթնոլորտ, երբ հետևողական և արդար կերպով կկիրառվի իրավունքի գերակայությունը, քաղաքացիների համար ապահովել արդարադատության հասանելիությունը և այլն։