Արբիտրների ուսուցման համատեղ ծրագիր
«Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ-ին առընթեր Արբիտրների Բարձրագույն Դպրոցը՝ ՀՀ Փաստաբանական դպրոցի հետ համատեղ, կազմակերպում է Արբիտրների ուսուցման համատեղ ծրագիր: Ուսումնական ծրագրի շրջանակներում ունկնդիրները կուսումնասիրեն արբիտրաժային դատավարության ոլորտը և կմասնակցեն արբիտրաժի հետ կապված անհրաժեշտ մասնագիտական դասընթացների: Ծրագիրը դրական առաջադիմությամբ ավարտելու դեպքում, ունկնդիրներին կտրամադրվի հավաստագիր հիշյալ դասընթացներին մասնակցելու վերաբերյալ : Միաժամանակ շրջանավարտները հնարավորություն կստանան ընդգրկվելու «Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ-ին առընթեր մշտապես գործող Արբիտրաժային Դատարանում: Արբիտրների Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` Համակարգչի տիրապետումը ևս պարտադիր պայման է (Word, Excel, Internet) : Ուսման տևողությունը՝ 5 ամիս է, որից մեկ ամիսը կազմակերպվելու է պրակտիկայի ձևաչափով՝ արբիտրաժային դատարանում: Դասընթացները սկսվում են 2019 թ. հունվարի 14-ից : Ընդունելությունը՝ կազմակերպվելու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 21-ը : Ուսման վարձը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար կազմում է ՝ 200.000 ՀՀ դրամ՝ իսկ օտարերկրյա դիմորդների համար՝ 400.000 դրամ: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել հետևյալ հասցեներով՝ ք.Երևան, Զաքյան 7-2 շ. 3-րդ հարկ, Փաստաբանական Դպրոց: |