ՀՀ փաստաբանական դպրոցի և Իռլանդիայի իրավաբանների համայնքի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Image

ՀՀ փաստաբանական դպրոցի և Իռլանդիայի իրավաբանների համայնքի միջև 2018 թվականի մարտի 09-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են՝

-կազմակերպել և իրականացնել ուսումնական այցեր ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ,

-համագործակցել ուսումնական պլանի մշակման հարցերով,

-համագործակցել նախնական և շարունակական իրավաբանական կրթության ոլորտի ուսումնական նյութերի մշակման և վերանայման հարցերով,

-իրականացնել նախնական և շարունակական իրավաբանական կրթությանը վերաբերող  համատեղ միջոցառումներ, ինչպես նաև հուշագրից բխող այլ գործողություններ։