Անվճար իրավաբանական օգնություն

Image

ՀՀ փաստաբանական դպրոցը և Հանրային պաշտպանի գրասենյակը համատեղ իրականացնում են բնակչությանն անվճար իրավաբանական օգնության տրամադրման ծրագիր։

Ծրագրի շրջանակում շահագրգիռ անձանց անվճար մատուցվում են իրավաբանական ծառայություններ, մասնավորապես՝ իրավաբանական խորհրդատվություն, հետազոտություն, անհրաժեշտության դեպքում՝ հայցադիմումի, դիմումի, միջնորդության և այլ վերաբերելի փաստաթղթի կազմում և այլն։

Ծառայությունները, փաստաբան-մենթորի ղեկավարությամբ, մատուցում են ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրները իրավաբանական կլինիկայի շրջանակներում։

Իրավաբանական կլինիկայում քաղաքացիների ընդունելություն կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի՝ ժամը 10։00-17։00 միջակայքում։ Ընդմիջում՝ 13։00-14։00։

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել Հանրային պաշտպանի գրասենյակ (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 2, 2-րդ հարկ)։