ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Image

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կ․Ա․ Չուիչենկոյի և ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի նախագահ Ս․Ի․Վոլոդինայի հրավերով, մայիսի 11- 13-ն աշխատանքային այցով գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային իրավական ֆորումին:

Հիշյալ համաժողովը Ռուսաստանի իրավագիտության ոլորտում իրականացվող առանցքային իրադարձություններից է:

Եռօրյա համաժողովը 54 երկրից համախմբել է ավելի քան 3800 իրավաբան գործընկերների, այդ թվում՝ արդարադատության նախարարներ, բարձրագույն ատյանների ղեկավարներ, փաստաբանական պալատների նախագահներ և միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ:

Իրավական թեմաների շուրջ մասնագիտական մոտեցումների համար ստեղծված մեծ հարթակում միջազգային գործընկերները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են մասնավորապես օրենքի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն առանձին զրույցներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերն առանձնակի կարևորել են փաստաբանության ոլորտում սերտ համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները: