ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

Image

15.04.2022թ. Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում ուսուցումը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հանդիսավոր պայմաններում ստացել են հավաստագրեր:

Միջոցառմանը ներկա էին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանը, Փաստաբանական դպրոցի աշխատակազմի ղեկավար Արաքս Վարդանյանը, բարերար ֆրանսիահայ Ռայմոնդ Եզեգուելյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթել է մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Միաժամանակ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի աշխատակազմին՝ հավուր պատշաճի ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հիշեցրել է , որ Փաստաբանական դպրոցում իրենք ձեռք են բերել գիտելիքներ, հմտություններ, և ամենակարևորը, որ դա արել են իրենց սեփական ուժերով: