ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է 26.01.2022Թ․ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Image

 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի ընդունելության հանձնաժողովը, մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ Արա Զոհրաբյանի, անդամներ՝ Մանե Կարապետյանի, Ռոման Ահարոնյանի, Մարինե Ֆարմանյանի և Արաքս Վարդանյանի, արձանագրում է 2022 թվականի գարնանային հոսքի ընդունելության գրավոր քննության երկրորդ օրվա` 2022 թվականի հունվարի 26-ի մեկ հերթով անցկացված ընդունելության քննության արդյունքները։

2022 թվականի հունվարի 26-ի ընդունելության քննության գրավոր փուլին մասնակցել է 63 դիմորդ, քննությանը չի ներկայացել 10 դիմորդ։       

Մրցութային փուլը հաղթահարելու հարցը քննարկվելու է 2022 թվականի հունվարի 25-ին գրավոր քննությանը մասնակցած դիմորդների գրավոր քննության արդյունքները 2022 թվականի հունվարի 26-ին գրավոր քննությանը մասնակցած դիմորդների գրավոր քննության արդյունքների հետ համադրելուց հետո։

Բեռնել 2022 թվականի հունվարի 26-ի ընդունելության գրավոր քննության արդյունքները։