ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԱԾ ԱՆՁԱՆՑ

Image

ՀՀ փաստաբանների պալատը՝ տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն, իրականացրել է Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատանն աջակցության նախաձեռնությունը։

Նախաձեռնության շրջանակներում 2021թ. դեկտեմբերի 29-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը, ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատակազմը,  փաստաբաններ և քաղաքացիներ այցելել են մանկատուն և մանկատան երեխաների համար փոխանցել անհրաժեշտ պարագաները (քաղցրավենիք, խաղալիքներ, մանկական սնունդ, մանկական հիգիենիկ պարագաներ և այլն):

«Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատան խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդություն ունեցող այն երեխաները, որոնցից ծնողները հրաժարվել են:

ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը  շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը և իրենց ներդրումն են ունեցել (դրամական կամ անհրաժեշտ պարագաներով) մանկատան երեխաներին տրամադրված օժանդակության հարցում:

 

Շնորհակալ ենք՝

1. Անուշ Սմբատյանին
2. Մանան Բարսեղյանին
3. Հայկուհի Գյուլումյանին
4. Նարինե Գորոյանին
5. Զարուհի  Մազլումյանին
6. Մարիամ Լազյանին
7. Լինա Միքայելյանին (Նունե Միրզոյան)
8. Աննա Պետրոսյանին (Նունե Միրզոյան)
9. Ալլա Միրզոյանին (Նունե Միրզոյան) 
10. Աննա Միրզոյանին (Նունե Միրզոյան)
11. Լուսինե Ղարիբյանին (Նունե Միրզոյան)
12. Քրիստինա Անիսիմովային (Նունե Միրզոյան)
13. Դիաննա Վարդանյանին (Նունե Միրզոյան)
14. Անժելիկա  Մանուկյանին և Գայանե Մանուկյանին
15. Նոննա Համբարձումյանին
16. Լուսինե Հակոբյանին
17. փաստաբան Սմբատ Մելիքջանյանին (արտոնագիր 1955)
18. փաստաբան Գևորգ Մինասյանին (արտոնագիր 694)
19. փաստաբան Գեղամ Մարգարյանին (արտոնագիր 578)
20. փաստաբան Գարիկ Հախնազարյանին (արտոնագիր 2500)
21. փաստաբան Սուսաննա Ավանեսյանին (արտոնագիր 2764)
22. փաստաբան Էմմա Պողոսյանին (արտոնագիր 2795)
23. փաստաբան Շավարշ Փեթակչյանին (արտոնագիր 1258)
24. փաստաբան Արմինե Խաչատրյանին (արտոնագիր 1718 )
25. փաստաբան Մարգարիտա Բաբայանին (արտոնագիր 804)
26. փաստաբան Աստղիկ Գևորգյանին (արտոնագիր 3074)
27. փաստաբան Արմինե Ֆանյանին (արտոնագիր 1262)
28. փաստաբան Արաքս Վարդանյանին (արտոնագիր 2050)
29. փաստաբան Լուսինե Սարգսյանին (արտոնագիր 1246)
30. «ԿՈՆՑԵՌՆ ԴԻԱԼՈԳ » փաստաբանական գրասենյակին
31. «ԶՈՀՐԱԲՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակին