ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (CPI) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Image

Այսօր՝ 11102021թ-ին, ՀՀ փաստաբանական դպրոցը հյուրընկալել էր Միջազգային Պաշտպանության Կենտրոն (CPI) միջազգային իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր Կենտրոնի տնօրեն Կարիննա Մոսկալենկոն:

Կազմակերպության նպատակն է խթանել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, Եվրոխորհրդի անդամ պետություններում դատաիրավական համակարգի կատարելագործմանը, մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային կառուցվածքի կիրառությունը, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի պրակտիկան, ինչպես նաև գիտելիքների և փորձի տարածումն ու փոխանակումը:

Պատվիրակության անդամները Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերի գործող փաստաբաններն էին, այդ թվում՝ Կրասնոդարի մարզի, Բաշկորտստանի Հանրապետության և Ուդմուրթական Հանրապետության փաստաբանների միությունների կառավարման մարմինների ներկայացուցիչներ: