ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2020 թվականի աշնանային հոսքի ընդունելություն

Image

  ՀՀ փաստաբանական դպրոցը 2020 թվականի հունիսի 01-ից 19-ը ներառյալ հայտարարում է 2020 թվականի աշնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն)։ Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով [email protected] կամ [email protected] էլ հասցեներով։

     Ընդունելությանն առնչվող տեղեկատվությունը (անվճար և վճարովի տեղերի քանակը, ուսման վարձի չափը, ժամանակացույցը, քննության օրերը, դիմումի և ինքնակենսագրական թերթիկի ձևանմուշները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իրավական ակտերը և այլն) հասանելի է ՀՀ փաստաբանական դպրոցի կայքէջի (www.advschool.am) «Ընդունելություն» բաժնում։

     Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-608, 606-609 կամ (055) 320-052 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին: